Վճռաբեկ դատարանը, Արսեն Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0128/11/19 որոշմամբ, ընդգծելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված՝ կյանքի իրավունքի առաջնային և հիմնարար բնույթը, արձանագրել է, որ կալանավորված, դատապարտված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձի մահվան դեպքում քննություն իրականացնող մարմինները պետք է գործեն արդյունավետ, կատարեն մանրամասն քննություն, ձեռնարկեն հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անձի մահվան պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև դրանում ներգրավված պատասխանատու անձանց պարզելու և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ միաժամանակ ձեռնպահ մնալով հապճեպ կամ չհիմնավորված վերջնական որոշումներ կայացնելուց և գնահատականներ տալուց։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ պետության վերահսկողության ներքո գտնվող անձանց մահվան դեպքերով վերը նշված պահանջներին համապատասխանող քննությունը միայն կարող է համարվել արդյունավետ և համահունչ Կոնվեցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին։