Ողջունում եմ բոլորին Էլ Էյ փաստաբանական գրասենյակի կայքէջից:
Ընկերության ցանկացած գործառույթ ուղղված է իրավունքների և ազատությունների լավագույն պաշտպանությանը, և վեբկայք ունենալու ձեռնարկն այս գործընթացի մաս է՝ ժամանակակից տեխնոլոգիաներին զուգընթաց քայլելու միտումով:
Ողջույնի խոսք Ընկերության հիմնադրի կողմից
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը նախադեպային դիրքորոշում է ձևավորել ըստ կտակի ժառանգությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով ընդունելու վերաբերյալ
Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնլով այն հարցադրմանը, թե արդյո՞ք ըստ կտակի ժառանգությունը կարող է ընդունվել նաև ժառանգված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով, Սահմանադրական դատարանի 12․07․2022 թվականի թիվ ՍԴՈ-1660 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածում առկա իրավակարգավորումները հավասարապես վերեբերելի և կիրառելի են ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգություններից բխող իրավահարաբերությունների նկատմամբ, ու ըստ կտակի ժառանգությունը կարող է ընդունվել ինչպես ըստ կտակի ժառանգի դիմումը ժառանգության բացման բացման վայրի նոտարին հանձնելով, այնպես էլ կտակում նշված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով։
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային դիրքորոշում է ձևավորել մեղսունակության կանխավարկածի և դրա հաղթահարման համար անհրաժեշտ դատավարական պահանջների վերաբերյալ
Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/0253/11/20 որոշմամբ քրեական դատավարությունում կանխավարկածի հասկացության լույսի ներքո զարգացնելով մեղսունակության (անմեղսունակության) առնչությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքում մեղսունակության կանխավարկածն ուղղակիորեն ամրագրված չէ, սակայն այդ օրենսգրքի համակարգային վերլուծությունից բխում է, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, ըստ որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը։
Վճռաբեկ դատարանը գտել է, որ մեղսունակության կանխավարկածը նպատակ է հետապնդում վարույթ իրականցնող մրմնին ազատել յուրաքանչյուր քրեական վարույթով ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունն ապացուցելու պարտականությունից։
Արդյունքում, վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական դատավարության ընթացքում չապացուցված անմեղսունակությունը հավասարազոր է ապացուցված մեղսունակության։


