ՀՀ, ք. Երևան, Աբովյան փող., 16 շենք, գրաս. 7 

Հեռ.՝ +374 77 77 72 55, +374 55 84 91 87

info@avagyan.law

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային դիրքորոշում է ձևավորել մեղսունակության կանխավարկածի և դրա հաղթահարման համար անհրաժեշտ դատավարական պահանջների վերաբերյալ

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային դիրքորոշում է ձևավորել մեղսունակության կանխավարկածի և դրա հաղթահարման համար անհրաժեշտ դատավարական պահանջների վերաբերյալ

  Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/0253/11/20 որոշմամբ քրեական դատավարությունում կանխավարկածի հասկացության լույսի ներքո զարգացնելով մեղսունակության (անմեղսունակության) առնչությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքում մեղսունակության կանխավարկածն ուղղակիորեն ամրագրված չէ, սակայն այդ օրենսգրքի համակարգային վերլուծությունից բխում է, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, ըստ որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը։
   Վճռաբեկ դատարանը գտել է, որ մեղսունակության կանխավարկածը նպատակ է հետապնդում վարույթ իրականցնող մրմնին ազատել յուրաքանչյուր քրեական վարույթով ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունն ապացուցելու պարտականությունից։
    Արդյունքում, վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական դատավարության ընթացքում չապացուցված  անմեղսունակությունը հավասարազոր է ապացուցված մեղսունակության։