ՀՀ, ք. Երևան, Աբովյան փող., 16 շենք, գրաս. 7 

Հեռ.՝ +374 77 77 72 55, +374 55 84 91 87

info@avagyan.law

Մեր առավելությունները

փայլուն գաղափարներ

պրոֆեսիոնալ մասնագետներ

բազմաբնույթ գործեր

անվճար խորհրդատվություն

Մեր մասին

Կազմակերպության հիմնադիրը շուրջ քսան տարի գործելով փաստաբանական ծառայությունների մատուցման ոլորտում որպես փաստաբան՝ ունեցել է և ունի կարևորգույն սկզբունքներ, որոնց երբեք չի դավաճանել։

Ավելին Դրանք են՝
•  յուրաքանչյուր մարդ ունի պաշտպանության իրավունք,
•  յուրաքանչյուր մարդ ունի ներման իրավունք,
•  յուրաքանչյուր մարդ ունի արդարության իր մոտեցումը,
•  յուրաքանչյուրը պետք է դիմացինին վերաբերվի այնպես, ինչպես ուզում է, որ իրեն վերաբերվեն:

Հենց այս սկզբունքների պահպանության հենքի վրա է ստեղծվել «ԷԼ ԷՅ խորհրդատվական գրասենյակ» ՍՊ ընկերությունը։

Իրավապաշտպան գործունեությունը չվերջացող գործընթաց է, որի գերակայությամբ է որոշվում պետությունը իրավունքների և ազատությունների երկիր հռչակելու սանդղակի աստիճանը, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության մակարդակը յուրաքանչյուր երկրում և մեր ընկերությունը այդ գործըթացի մաս է իր գոյությամբ, չնայած, գրասենյակի գործունեության վայրը հանդիսանում է Երևան քաղաքը, սակայն, Ընկերությունը գործունեություն է ծավալում թե՚ ՀՀ տարածքում, թե՚ արտերկրում։ 

Ներկայումս լինելով առևտրային ընկերություն, Ընկերությունը տարբերվում է անվճար խորհրդատվություններ մատուցելու և ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով խախտված իրավունքների վերականգնման իրավապաշտպան գործընթացն անվճար իրականացնելու գործառույթներով, պայմանով, որ վճարում կատարվում է միայն այն դեպքում, երբ վեճը լուծվել է հօգուտ ընկերության հաճախորդի։

Փաստաբանական ծառայությունների մատուցման ոլորտում ընկերությանը կարող է դիմել յուրաքանչյուր իրավաբանական և ֆիզիկական անձ, անկախ վճարունակությունից, սոցիալական վիճակից կամ սնանկության մեջ գտնվելու հանգամանքից, անկախ ունեցած իրավական խնդրի կամ վեճի լուծման որևէ փուլում գտնվելուց, ամեն ոք կարող է ունենալ իրավունքների պաշտպանություն իրացնելու խնդիր և յուրաքանչյուրի հետ մեր ընկերությունը պատրաստ է համագործակցել՝ պաշտպանության իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով։

Փակել